Թալիբները, որոնք երեկ հարձակվել էին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մոտ գտնվող հյուրանոցներից մեկի վրա, պատանդներ են պահում, հաղորդվում է նաև զոհերի մասին։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
«Մենք նրանց վաղուց արդեն ոչնչացրած կլինեինք, սակայն վախենում ենք քաղաքացիական բնակիչների կյանքերի համար, որոնց մեջ կան կանայք և երեխաներ, այդ պատճառով սպասում ենք լուսաբացին»,- լրագրողներին պատմել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։ Հայտնի է, որ թալիբները զինված են հակատանկային նռնականետերով և այլ տեսակի զենքերով։








































