Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Twitter միկրոբլոգերի խափանման պատճառը, որի հետևանքով երեկ մի քանի ժամ այդ կայքն անհասանելի էր շատ օգտատերերի համար, ցանցահենային UG Nazi խմբի հարձակումն էր։ Վերջիններս ստանձնել են դրա պատասխանատվությունը։
Ցանցահենների խոսքով` շատ զարմացած էին, որ DDoS հարձակման հետևանքով նման կայքը կարող էր չդիմանալ։ «Այդքան էլ դժվար չէր, ես կարծում էի, որ Twitter-ն ավելի լավ է պաշտպանված DDoS հարձակումներից»,- գրել է Cosmo ծածկանունով մի օգտատեր։ Ավեի վաղ Twitter-ը հայտարարել էր, որ տեղի է ունեցել «կասկադային» սխալ, սակայն պատճառների մասին չէր հաղորդվել։









































