Հինգշաբթի օրը Սիրիայում զինված ընդդիմության և կառավարական զորքերի հակամարտության հետևանքով զոհվել է մոտ 120 մարդ, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը` վկայակոչելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոն» (OSDH) կազմակերպությանը:
OSDH տվյալների համաձայն` մահացածների թվում է 66 խաղաղ բնակիչ, կառավարական զորքերի 43 զինծառայող, 5 ապստամբ և 5 անհայտ մարդ:
Արևմտյան ԶԼՄ-ները պարբերաբար հրապարակում են OSDH-ի տվյալները: Մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ-ը խիստ կասկածելի է համարում նրանց տրամադրած տվյալները։








































