Շոկոլադ արտադրող Cadbury ընկերությունը Լոնդոնում անցկացվելիք ամառային խաղերի առիթով Hyde Park-ում կառուցում է Cadbury House անվանումով զվարճանքի գոտի: Այս մասին հայտնում է The Drum պորտալը:
Cadbury House-ը գոյություն կունենա խաղերի մեկնարկից մինչ ավարտը` հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը: Cadbury-ն օլիմպիական խաղերի պաշտոնական հովանավորն է:
Այցելուները կկարողանան համտեսել Cadbury Dairy կաթնային շոկոլադը, ստանալ ընկերության Twirl, Creme Egg, Wispa и Freddo բրենդների մասին տեղեկություն և խաղալ թեմատիկ խաղեր:
Cadbury-ն միակ ընկերությունը չէ, որը Լոնդոնում օլիմպիական զվարճանքի գոտի է բացում: Սպորտային Puma բրենդը կազմակերպում է Puma Yard հրապարակը` նախկին գարեջրագործական` Old Truman գործարանի տարածքում: Puma-ն Յամայկայի օլիմպիական ասոցացիայի գործընկերն է, այդ իսկ պատճառով գոտին նվիրված է այդ երկրին:
Համալիրի տարածք մուտքը վճարովի կլինի: Այնտեղ այցելուները կկարողանան տարատեսակ խաղեր խաղալ, ձեռք բերել բրենդի արտադրանքները և այլն:





































