Օրերս Պենտագոնում նշել են ԱՄՆ բանակի 237-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Վաշինգտոնի Georgetown Cupcakes հրուշակագործական ընկերությունն ամերիկացի զինվորներին անբնական նվեր է մատուցել: Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, հրուշակագործները պատրաստել են 6500 շոկոլադե դրամ:
Ընդ որում՝ դրանց մեծ մասը (5000) օգտագործվել է M1 տանկի մոդելի զարդարման համար, որը պատրաստված է եղել շաքարե զանգվածից և կանաչ շոկոլադից:
Նշվում է, որ քաղցր տանկն անգամ կարողանում է շարժվել բակում և կրակել: Որպես արկ՝ նույնպես օգտագործվում են շոկոլադե դրամներ:
Նվերի ընդհանուր արժեքը կազմել է 9800 դոլար:









































