Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ընդդիմության բարդ ընտրությունը, եթե…

Խորհրդարանում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը, որը պայմանական կարելի է համարել ծրագիր, ինչպես նկատել են ընդդիմադիր մի շարք պատգամավորներ: Բանն այն է, որ կառավարության այդ ծրագիր կոչվածն իրականում իսկապես բարի մտադրությունների շարադրություն է, որը ներկայացվում է խորհրդարանին: Բայց նաև հասկանալի է, որ այլ շահագրգռություն կառավարությունը չունի էլ, այն պարզ պատճառով, որ խորհրդարանում բոլորը գիտեն, որ ՀՀԿ-ն անցկացնելու է անգամ դատարկ թուղթը, քանի որ ունի դրա համար անհրաժեշտ բացարձակ մեծամասնություն:

Մյուս խմբակցությունները, սկսած ԲՀԿ-ից, դեմ են քվեարկելու ծրագրին՝ ՀՅԴ, Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն»: Նրանց դեմն ու կողմը մեծ հաշվով, իհարկե, նշանակություն չունեցող է ծրագրի ճակատագրի տեսանկյունից, իսկ ահա Հայաստանում քաղաքական զարգացումների ճակատագրի մասին կարող է որոշ բաներ ասել: Մասնավորապես, ստեղծվել է մի իրավիճակ, երբ խորհրդարանի ընդդիմությունը՝ ինչպիսին իրենց հայտարարել են ՀՅԴ-ն, Կոնգրեսն ու «Ժառանգությունը», կարող է հայտնվել կամ արդեն իսկ հայտնվել է ընդդիմություն չհայտարարած, բայց կոալիցիա էլ չմտած «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական կցորդի դերում: Այստեղ ինչ-որ դավադրության կամ գործարքի ակնարկ չկա, թեև չի բացառվում, որ այդ խմբակցություններից որոշները նաև դրան են գնացել ԲՀԿ հետ հարաբերություններում: Պարզապես սա օբյեկտիվ իրականությունն է խորհրդարանում, եթե ԲՀԿ-ն չի մտել կոալիցիա:

Այլևս կարևոր չէ, թե արդյոք ԲՀԿ-ն հայտարարել է իր ընդդիմություն լինելու մասին: Էականն այն է, որ «Բարգավաճ Հայաստանը» քվեարկի ինչպես ընդդիմությունը: Դրանից հետո ինքնաբերաբար ստացվելու է, որ ընդդիմությունը քվեարկում է ինչպես «Բարգավաճ Հայաստանը», որովհետև ԲՀԿ-ն խորհրդարանի ոչ իշխանական ամենամեծ խմբակցությունն է, մի քանի անգամ ավելի մեծ, քան ընդդիմադիր խմբակցությունները միասին վերցրած, և «Բարգավաճ Հայաստանն» ի զորու է ապահովել այնպիսի ընդդիմադիր ֆոն, որի պարագայում կընկալվի որպես առաջատար այդ դաշտում:

Խոսքը զուտ տեխնիկա-վիճակագրական առաջատարության մասին չէ, այլ նաև հոգեբանական: Օրինակ` եթե խորհրդարանական ընդդիմությունը ներկայումս դեմ է քվեարկում կառավարության ծրագրին, ապա այդպիսով ընդամենը ծանրակշիռ է դառնում ԲՀԿ-ի դեմ-ը: Իսկ ԲՀԿ-ի դեմ-ը, ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանի դեմն է, ինչպես կարելի է դատել նրա հետընտրական բոլոր հարցազրույցներից և հատկապես նախընտրական մայիսի 3-ի հարցազրույցից, որտեղ Քոչարյանը կոշտ քննադատության է ենթարկում կառավարության ծրագիրը: Այդպիսով, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները ընդամենը ծանրացնում են Ռոբերտ Քոչարյանի դեմ-ը, որն արդեն մի քանի տարի ուղղված է կառավարությանը: Նույնիսկ «Ժառանգություն» կուսակցությունը, որ չմտավ Կոնգրես-ԲՀԿ-ական միասնական խաղերի մեջ նախընտրական շրջանում, ներկայումս մտնելով խորհրդարան` ստիպված է կամա, թե ակամա խաղալ այն խաղը, որ ձևավորվել է այդ միասնական նախընտրական խաղի ընթացքում, որ քաղաքական դաշտում խաղացին Կոնգրեսը-ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Նրանց ներկայիս խորհրդարանական խաղը կարելի է որակել միանգամայն գիտակցված, իսկ «Ժառանգությանը»՝ թերևս ակամա: Ինչ խոսք, ակամա է ստացվում նաև Կոնգրեսի մի քանի պատգամավորների մոտ, որոնք ներկայումս սկսել են հստակ դեմ արտահայտվել ԲՀԿ-ամերձ քաղաքական գծին: Սակայն խորհրդարանում նրանք այլընտրանք չունեն՝ առջևում ՀՀԿ մեծամասնությունն է, հետևում` ԲՀԿ-Քոչարյան ընդդիմադիր մեծամասնությունը, հարակից գործընկերներով:

Այսինքն` խորհրդարանական այս լոկալ իրավիճակում ստացվում է այն գրեթե փակուղային պատկերը, որում հայտնվել է այսօր ընդդիմադիր դաշտը: Ակնհայտ է, որ այդ դաշտը ներկայումս կամ լիովին նոր գործընթաց ձևավորելու և սեփական կշիռը մինչև նախագահի ընտրություն կարճ ժամանակում էապես բարձրացնելու, վերախմբավորվելու հարց պետք է լուծի, կամ էլ պետք է կատարի բավական բարդ, առաջին հայացքից տարօրինակ ընտրություն՝ ո՞ւմ սատարել նախագահի ընտրությանը՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյան-ԲՀԿ տանդեմին: Սա իսկապես բարդ ընտրություն է, բայց հատկապես Հայ ազգային կոնգրեսի նախընտրական խաղերը ԲՀԿ-ի հետ ընդդիմադիր դաշտում այլ հեռանկար չթողեցին: Իհարկե, սա չափազանց բարդ ընտրություն է ընդդիմադիր ուժերի համար, որոնց ժամանակն ակնհայտորեն չի բավականացնելու նախագահական ընտրությունից առաջ վերախմբավորվելու և Քոչարյանի ու Սարգսյանի պայքարին էապես միջամտելու համար: Սակայն, մյուս կողմից, նրանցից որևէ մեկի միջև ընտրությունն ամենևին ելք չէ, ինչը ցույց է տալիս հենց Հայ ազգային կոնգրեսի քաղաքական ճակատագիրը: Միևնույն ժամանակ, հասկանալի է նաև, որ եթե Սարգսյան-Քոչարյան դիմակայությունը լրջանում է այնքան, որ նրանք երկուստեք առաջադրվում են 2013-ին, ապա այստեղ արդեն ընդդիմությունը եթե անգամ չի կարողանում նոր խաղ թելադրել համակարգին, գոնե ստիպված է լինելու համակարգի երկու բևեռների միջև պայքարում ընտրել, այսպես ասած, այն տարբերակը, որը առավել օպտիմալ կհամարվի երկրի ներքին վիճակում հետագա պայքարի հնարավորության տեսանկյունից:

Այսինքն` այստեղ էլ, պետք է ոչ թե անձերի, այլ մեթոդների, ոճերի, թեկուզ պսեվդոգաղափարական ընտրություն կատարել` պահպանելով քաղաքացիական պայքարի հնարավորությունները: Այստեղ, թերևս, ընդդիմությանը կարող է օգնության գալ այն, թե որտեղ է հաջողության բանալին որոնում Քոչարյան-ԲՀԿ տանդեմը: Այդ բանալին ակնհայտորեն որոնվում է Մոսկվայում, կամ հակառակը՝ Մոսկվան է փորձում այդ տանդեմի հավակնությունները խաղարկելու միջոցով դիմագրավել Հայաստանում արձանագրվող ակնհայտ արևմտյան կորին, որի օբյեկտիվ շարժառիթների մասին գրելու առիթ ունեցել եմ օրերս:

Այդպիսով, նախագահական ընտրությունները, կամ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան ընտրությունը՝ եթե նրանք, իհարկե, առաջադրվեն համատեղ, վերածվում է, ըստ էության, Արևմուտք-Ռուսաստան մրցակցության և այս հանգամանքը, թերևս, փոքր-ինչ թեթևացնում, նաև որոշակիորեն գաղափարական և քաղաքակրթական առումով հիմնավորում է ընդդիմության անխուսափելի ընտրությունը՝ կրկնում եմ, եթե առաջադրվում են Սարգսյանն ու Քոչարյանը միասին, և եթե ընդդիմությունը չի հասցնում որևէ զորեղ գաղափարական արժեքային այլընտրանք ներկայացնել: Այդ դեպքում ընդդիմությանը անհրաժեշտ է գոնե նվազագույն դերակատարում ունենալ և ազդել երկրում որևէ իրավիճակի, որևէ ստատուս քվոյի ձևավորման վրա, անդառնալի որևէ բան թույլ չտալու համար: Այդժամ, իհարկե, կմնա որոշել՝ թույլ տալ արևմտյան քաղաքակրթական վեկտորի շարունակականությո՞ւն, թե՞ խորհրդա-ռուսական արժեհամակարգային հակագրոհ: Սա, անշուշտ, կարող է միայն ժամանակավոր հանգուցալուծում լինել Հայաստանի համար, քանի որ բոլոր դեպքերում, նույնիսկ արևմտյան ներկայիս ուրվագծվող վեկտորի ընտրության պայմաններում Հայաստանում իրավիճակի փոփոխության միակ գրավականը շարունակում է մնալ քաղաքացիական արժեքային գաղափարական լայն մոբիլիզացիան՝ այլընտրանքային համակարգի ձևավորման տեսքով:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում