Հունական նոր կառավարության կազմը հայտնի կդառնա հինգշաբթի` հունիսի 21-ին: Այս մասին հաղորդում է Հունաստանի պետական հեռուստատեսությունը` հղում կատարելով կառավարական աղբյուրներին:
Աջակողմյան «Նոր ժողովրդավարություն», ՊԱՍՕԿ և «Ձախ ժողովրդավարական ուժեր» կուսակցությունները պայմանավորվել են կառավարության ստեղծման մասին, իսկ Անտոնի Սամարասն ընտրվել է վարչապետ:
Ինչպես նախատեսվում է, ֆինանսների նախարար է նշանակվելու Վասիլիս Ռապանոսը, ով նախկինում մի շարք հունական կառավարությունների խորհրդականն է եղել, իսկ ներկայումս երկրի խոշորագույն National Bank of Greece-ի նախագահն է: ՊՆ ղեկավարի պաշտոնը նախատեսում են Դմիտրիս Ավրամոպուլոսի համար, իսկ ԱԳՆ ղեկավար կարող է դառնալ Ստրավրոս Դիմասը: Նրանք երկուսն էլ զբաղեցրել են համապատասխան պաշտոններ Լուկաս Պապադիմոսի կառավարությունում:








































