Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ժամանել է Բրազիլիա: Ռիո դե Ժանեյրոյում Ահմադինեժադը մասնակցելու է այսօր բացվող Rio+20 ՄԱԿ-ի կոնֆերանսին: Մինչև կոնֆերանսի բացումը Ահմադինեժադը հանդիպել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հետ:
Ահմադինեժադից բացի՝ այդ կոնֆերանսին մասնակցում են ևս 114 համաշխարհային առաջնորդներ ու բարձրագույն պետական այրեր: Այդ կոնֆերանսը նվիրված է աղքատության արմատախիլ անելուն ու կայուն զարգացմանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ահմադինեժադն այցելել է Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ՝ Կուբա, Վենեսուելա, Էկվադոր, ուր և բանակցություններ էր վարել այդ երկրների հետ երկկողմանի հարաբերությունների հետագա ընդլայնման մասին:







































