Մեքսիկայի նախագահի թեկնածու Խոսեֆինա Վասկես Մոտան կոչ է արել երկրի կին քաղաքացիներին նպաստել ընտրությունների մասնակիցների թվի ավելացմանը: Ինչպես հաղորդում է բրիտանական The Independent թերթը, նա մեքսիկուհիներին խնդրել է սեքսով չզբաղվել իրենց ամուսինների կամ զուգընկերների հետ, եթե նրանք ընտրություններին չմասնակցեն:
Վասկես Մոտան հայտարարել է, որ այն տղամարդիկ, որոնք ընտրությունների օրը (հուլիս 1-ին) կանցկացնեն բազկաթոռի վրա կամ բարում, չեն կարող առնվազն մեկ ամիս «կուչի-կուչի»-ի (սեքսի) հույս ունենալ:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ իշխող կուսակցության թեկնածուն զգալիորեն զիջում է ընդդիմադիր թեկնածու Էնրրիկե Պեն Նիետոյին: Ընդ որում, Վասկես Մոտայի շտաբը հույս ունի, որ ընտրողների մեծ թվի դեպքում իրենք կարող են հաղթանակ տանել:
Թե ինչպես է նրա վարկանիշի վրա անդրադարձել մեկ ամիս տղամարդկանց առանց «կուչի-կուչի»-ի թողնելու գաղափարը, դեռ չի հաղորդվում: Մեքսիկայում քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին:










































