Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն մեկնաբանել է Կասպից ծովում Ռուսաստանի սկսած զորավարժությունները.
«Ներկայումս ողջ աշխարհաքաղաքական և իմպերիալիստական քաղաքականությունը քողարկված է հակաահաբեկչության ու հակադիվերսիայի քողի ներքո: Ռուսաստանը Կասպից ծովում ցուցադրում է իր ռազմական հզորությունը: Դա ուղերձ է Կասպյան ավազանի երկրներին: Բոլոր երկրները դա գնահատում են որպես պետության իրական հզորության ֆոնին արված ուղերձ»:
Հիշեցնենք, որ Կասպից ծովում Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները մեկնարկել են հունիսի 18-ին: Զորավարժություններին մասնակցում են տարբեր տիպի 15 նավեր և մոտ 300 ծովայիններ: Զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը տարբեր իրավիճակներում Կասպյան նավատորմի մանևրայնության ստուգումն է:











































