Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Եռաչափ գրաֆիկայով նկար՝ Ազնավուրի հրապարակում

Երևանի քաղաքապետարանի և «Ամերիբանկի» համագործակցության արդյունքում հունիսի 1-20 անցկացված «Երազանքների պատ» ծրագրի ավարտի վերաբերյալ հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և «Ամերիա» խմբի մարքեթինգի և հասարակության հետ կապերի բաժնի պետ Ռեբեկա Հակոբյանը ներկայացրել են ծրագրին առնչվող մանրամասներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ
20 օր շարունակ Երևանի քաղաքապետարանն ու Ամերիաբանկը մայրաքաղաքի բնակչությանը և հյուրերին հնարավորություն են ընձեռել «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո ներկայացնել մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները:

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորում և խրախուսում է բոլոր այն ծրագրերի իրականացումը, որոնք հավելյալ խթան են մայրաքաղաքի զարգացման հարցում»,-նշել է Արազ Բաղդասարյանն ու հավելել, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված «Երազանքների պատ»-երին, ինչպես նաև քաղաքապետարանի և «Ամերիաբանկի» Facebook-ի էջերում, եղել են բազմաթիվ երազանքներ:

Ծրագրի համատեքստում առաջին նվերը երևանցիներին կմատուցվի հունիսի 26-ին: Հաշվի առնելով Երևանում եռաչափ պատկերներով ձևավորում ունենալու մասին երազանքների պատերին տեղ գտած բազմաթիվ խնդրանքները ` կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակն ամբողջությամբ կձևավորվի եռաչափ պատկերներով: Այդ նպատակով «Բի Բի Մեդիա» գովազդային գործակալության միջոցով Երևանն է հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը:

«Չնայած մի քանի ժամ եմ Երևանում, սակայն հասցրել եմ հիանալ ձեր քաղաքով: Համոզված եմ, որ երևանյան աշխատանքս համալրելու է իմ լավագույն գործերի շարքը»,-կիսվելով իր տպավորություններով նշել է Նիկոլայ Արնդտը:

Թե ի°նչ նկար է պատկերվելու սալահատակին՝ կազմակերպիչները չեն շտապում բացահայտել: Աշխատանքը կատարվելու է ջրակայուն և ջերմակայուն հատուկ ներկերով, ուստի հիանալ նկարով և նկարի ֆոնին լուսանկարվել Ազնավուրի հրապարակում՝ երևանցիները կկարողանան մի քանի ամիս շարունակ:

«Մայրաքաղաքի զարգացման համար մենք կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, որը կշարունակվի նաև այս ծրագրից հետո»,- նշել է Ռեբեկա Հակոբյանը:

Նշենք նաև, որ մայրաքաղաքում ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, որը նախաձեռնողներրի կարծիքով նոր շունչ կհաղորդի և ավելի կգեղեցկացնի քաղաքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում