Ֆրանսիայում՝ Ֆոնտենբլո պալատի տարածքում գտնվող հասարակական զուգարաններից մեկում հայտնաբերվել է հերակալ, որը մասնագետների կարծիքով՝ պատկանել է Հենրիխ II-ի կնոջը՝ թագուհի Եկատերինա Մեդիչիին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Թագուհու աքսեսուարը նկատել են հասարակական զուգարանի վերանորոգման ժամանակ: Վարսակալի վրա գրված է «С» տառը՝ Մեդիչիի անվան առաջին տառը (Catherine de Medicis): Այն կանաչ և սպիտակ գույնի է: Թագուհին այդ գույները շատ էր սիրում:
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է հերակալը հայտնվել զուգարանում: Ենթադրվում է, որ այն գողացվել է ամրոցից, այնուհետև գողը կորցրել է այն կամ մոռացել: Հերակալի ճակատագիրը հայտնի չէ:
Եկատերինա Մեդիչին ծնվել է 1519 թվականի ապրիլի 13-ին՝ Ֆլորենցիայում: 14 տարեկանում դարձել է Ֆրանսիայի ապագա թագավորի հարսնացուն: 1533-ին զույգն ամուսնացել է: 1547-ին Հենրիխը գահ է բարձրացել, իսկ Եկատերինան դարձել է թագուհի:









































