Պակիստանի իշխանությունները Իրանի հետ սահմանի վրա ձերբակալել են ալժիրական ծագմամբ ֆրանսիացի զինյալի, որը կասկածվում է «Ալ-Քաիդա»-ի հետ կապ ունենալու մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Պակիստանի պաշտոնատար անձինք ասում են, որ հնարավոր է, ձերբակալվածը «Ալ-Քաիդա»-ի անցած տարի ձերբակալված ղեկավարներից Յունիս Մաուրինտանիի համախոհներից է:
Ձերբակալման հանգամանքների մասին չի հաղորդվում:











































