Ինչպես տեղեկացնում է ПИК հեռուստաընկերությունը, Ադրբեջանում որոշում է կայացվել հրաժարվել ազգանունների վերջում ռուսական վերջավորություններից:
Մոտավոր հաշվարկները ցույց են տվել, որ երկրի բնակչության մոտ 70 տոկոսի ազգանունները հենց այդպիսի վերջավորություն ունեն:
Ադրբեջանցի մասնագետները կարծում են, որ նման ազգանունները կարող են վնասել ազգային մտածելակերպին:
Ուշագրավ է, որ այս փոփոխությունը պարտադիր է լինելու միայն ադրբեջանցի թյուրքերի համար, իսկ այլ ազգերը կարող են պահպանել իրենց նախկին ազգանունները:
Որոշման իրավական ուժ ստանալու դեպքում դրա կատարումը պարտադիր է լինելու բոլոր նորածինների ծնողների համար:









































