Այն տներում, որտեղ շուն է բնակվում, կենցաղային փոշու մեջ պարունակվող միկրոբները երեխաներին կպաշտպանեն շնչուղիների վարակներից: Այս մասին են վկայում Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողների ուսումնասիրությունների արդյունքները:
«Մենք նկատել ենք, որ մկների սննդին կենցաղային փոշի ավելացնելը պաշտպանել է նրանց վարակներից, որոնց պատճառն օդում պարունակվող RSV վիրուսն է (շնչառական սինցիտիալ վիրուս), որը միջին և զգալի արտահայտություն է ունենում երեխաների մոտ: Վերջին տեսակը կարող է ասթմայի հանգեցնել»,- հայտարարել է գիտական աշխատանքի հեղինակ Քեյ Ֆուջիմուրան:
Հենց այդ վիրուսն է նորածինների և երեխաների մոտ ստորին շնչառական ուղիների վարակների պատճառ հանդիսանում: Ներկայում այդ վիրուսի դեմ պատվաստանյութ չկա: Դրանից կարելի է պաշտպանվել թթվածնային դիմակներով:









































