Իր սիրեցյալի դաժան սպանության մեջ մեղադրվող Լուկա Ռոկո Մանիոտան հրաժարավել է իրեն մեղավոր ճանաչել: Ինչպես հաղորդում է QMI Agency-ն, համապատասխան հայտարարություն նա արել է Մոնրեալի դատական նիստի ժամանակ: Կանխամտածված սպանությունից բացի, նա մեղադրվում է սպանվածի մարմինը ծաղրուծանակի ենթարկելու և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին սպառնալու համար:
Դատական նիստը տևել է ընդամենը 3 րոպե: Մանիոտան դրան չի մասնակցել և դատավարության մասնակիցների հետ շփվել է տեսակապի մոջոցով: Գոծակածության տվյալներով՝ նրան կալանքի տակ են վերցրել «նրա իսկ անվտանգության համար»: Մեկնաբանելով գործը՝ կասկածյալը ոչ մի զգացմունք չի արտահայտել:
Ակնկալվում է, որ հինգշաբթի դատարանում կհնչեն պաշտպանվող և մեղադրող կողմերի ելույթները: Դատախազության ներկայացուցիչը չի բացառել, որ Մանիոտային 30 օրով կուղարկեն հոգեբուժական հիվանդանոց, որտեղ նա հետազոտություն կանցնի: Համապատասխան միջնորդություն կարող են ներկայացնել մեղադրյալի պաշտպանները: Toronto Star-ի տվյալներով՝ որոշումը կարող է կայացվել արդեն հաջորդ նիստին:
Մեկնաբանելով սպասվող գործընթացը՝ դատախազներն ընդգծել են, որ չեն պատրաստվում հարցազրույց տալ, որպեսզի մամուլում անառողջ իրարանցման տեղիք չտան: Բացի այդ, չի բացառվում, որ գործի քննությամբ կզբաղվեն ոչ թե պրոֆեսիոնալ դատավորները, այլ ատենակալները:
Կանադացի պոռնոդերասան Լուկա Ռոկկո Մանիոտան մեղադրվում է մայիիս 25-ի գիշերը իր սիրեցյալի՝ չինացի ուսանող Լին Յունի սպանության մեջ: Սպանության գործընթացը, ենթադրվում է, նա նկարահանել է, քանի որ այն հենց հաջորդ օրը հայտնվել է համացանցում: Սպանված մարմնի մասերը հանցագործը փոստով ուղարկել է կանադական կուսակցությունների գրասենյակներ:









































