Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կասկած է հայտնել, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի լուծել ՀՀՊ հարցը:
«Կարծում եմ, այն չի լուծվի՝ անկախ այն բանից՝ կընտրվի՞ արդյոք Օբաման նոր ժամկետով, թե՞ ոչ,- ասել է նա «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:- Միացյալ Նահանգները արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գնում է իր սեփական հակահրթիռային համակարգը ստեղծելու ուղղությամբ: Ես առայժմ չեմ տեսնում ոչինչ, որը կարող է փոխել նրա մոտեցումները»:









































