Երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու համար ազգային ծրագիր է մշակվել: Ինչպես այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարությունը սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները, որպեսզի բնակարանները հասանելի լինեն երիտասարդներին:
Տ. Սարգսյանը նշեց, որ նախորդ տարիներին փորձարկեցին երիտասարդներին բնակարանով ապահովելու պիլոտային ծրագիրը` «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին», որի արդյունքները բավարար են, և ցանկացողները կարող են ծանոթանալ, թե ով ինչպես է բնակարան ստացել:









































