Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

«Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկված մայորի կյանքն այլևս վիրահատական միջամտությունից չէ կախված

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում շարունակում է ծայրահեղ ծանր մնալ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, 35-ամյա մայոր Վահե Ավետյանի վիճակը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից մի բժշկուհի: Նա ասաց, որ երեկ չէ առաջին օրվա գիշերը Վահե Ավետյանը վիրահատվել է: Բժշկուհու խոսքով՝ ինչպես երեկ, այսօր ևս սպասողական վիճակ է:

«Արդեն բժշկական միջամտության խնդիր չկա, սպասում ենք՝ օրգանիզմը հաղթահարի: Միակ հույսն Աստված է»,- ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժշկուհին: Նշենք, որ դաժան ծեծի արդյունքում Վահե Ավետյանի մոտ առաջացել էր ուղեղի հեմատոմա, ինչի արդյունքում գլխուղեղի մի կիսագնդի մի մասը տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Վիրահատությունը կատարած բժիշկը` նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ Արման Հակոբյանը, որը Ավետյանի հետ նույն հոսպիտալում էր աշխատել, ավելի վաղ ասել էր, որ վիրահատությամբ փորձել են կանխել ուղեղի շարունակվող այտուցումը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին և կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին:

Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Երեկ ձերբակալվել է «Հարսնաքարի» անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանը, իսկ ռեստորանային համալիրի աշխատակիցներից ոմանց հարցաքննել էին: Երեկ նաև հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անթույլատրելի և արդարացում չունեցող համարելով տեղի ունեցած միջադեպը: «Ժամանակին իմ կողմից հիմնադրված և այսօր իմ ընտանիքին պատկանող բիզնես կառույցների կառավարումը, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, իմ անմիջական պարտականությունը չէ, և անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ»,- նշել էր Ռուբեն Հայրապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում