Վրաստանի փախստականների գործերով նախարարության դիմաց այսօր մի կին ինքնահրկիզվել է: Նա փախստականների հետ վերջին օրերին մասնակցում էր բողոքի ակցիաներին: Մասնակիցները Վրաստանի իշխանություններից պահանջում են իրենց ապահովել բնակարաններով: Ականատեսներն ասում են, որ իրեն հրկիզած կինը նախ հանդիպում է ունեցել նախարարությունում, սակայն չստանալով իր հարցերի պատասխանը` դուրս է եկել շենքից, իր վրա բենզին լցրել եւ ինքնահրկիզվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Կինը ստացել է մարմնի 32%-ի այրվածքներ: