Տղամարդը դատական հայց է ներկայացրել Google ընկերության դեմ` պնդելով, որ երբ ինքն իր անունը գրում է որոնման համակարգում, անվան կողքին ավոտմատ կերպով ավելանում են հանցագործությունների անուններ:
Ինչպես հաղորդում է The register-ը, ճապոնացի տղամարդը պահանջում է, որ վիրավորական արտահայտությունները հեռացվեն, և ընկերությունն իրեն փոխհատուցի կրած վնասների համար:
Նա անգամ կարծում է, որ այդ պատճառով ինքը մի քանի տարի առաջ կորցրել է աշխատանքը և այժմ դժվարանում է աշխատանք գտնել:










































