Այսօր Ավստրալիայի հարավարևելյան ափերի մոտ տեղի է ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով ժ. 14.53-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մոի քաղաքից (Վիկտորյա նահանգ) 10 կմ հեռավորության վրա:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: