Մեծ Բրիտանիայում անցկացված նոր հարցումների արդյունքում պարզվել է, որ շատ տղամարդիկ պատրաստ են գնալ ծայրահեղ զոհաբերությունների իրենց ընտանիքը ֆինանսապես ապահովելու համար: Նրանք նախընտրում են դադարել սեքսով զբաղվելուց, միայն թե չհեռանան աշխատանքից;
Ինչպես հաղորդում է Mail Online-ը, 21-50 տարեկան ամուրի և ամուսնացած տղամարդկանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ մասնակիցների գրեթե 50 տոկոսը եթե կանգնի ընտրության առջև` պատրաստ է հրաժարվել սեքսով զբաղվելուց, բայց ոչ` աշխատանքից:
Roxy Palace-ի կողմից իրականացված հարցումների համաձայն` 700 տղամարդկանց 43 տոկոսն ասել է, որ պատրաստ է առանց սեքսի ապրել, եթե դա կարիերան շարունակելու միակ միջոցը լինի:









































