Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հայտարարեց, որ հպարտանում է ազգային թիմում իր կատարած աշխատանքով.
«Մենք խաղադաշտ էինք դուրս եկել հաղթելու, ոչ թե պարտություն կրելու, իսկ դրանից խուսափելու համար պետք է գոլ խփել: Մենք հիանալի խաղ անցկացրինք:
Հպարտանու՞մ եմ արդյոք իմ կատարած աշխատանքով. այո, քանի որ մենք լավ խաղ ցուցադրեցինք: Ուղղակի պետք էր մի քանի գոլ խփել, ինչպես առաջին խաղում»,- մարզչի խոսքերը մեջբերում է Sportbox-ը:








































