The Rolling Stones խումբը հրաժեշտի համերգ կտա «Գլաստոնբերի» փառատոնի շրջանակներում՝ 2013 թվականին: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
2012 թ. լրացել է խմբի 50-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ երաժիշտները մտադիր են կազմակերպել մի շարք տոնական միջոցառումներ: Մասնավորապես, մամուլում հաղորդումներ էին հայտնվում, որ The Rolling Stones-ը կարող է համերգային շրջագայության մեկնել:
Սակայն հիմա ենթադրվում է, որ շրջագայությունը չի կայանա: Որպես պատճառ նշվում է Քիթ Ռիչարդսի առողջական վիճակը: Կիթառահարն ուղղակի լիարժեք չի կարող ելույթ ունենալ շրջագայությունների ընթացքում: Այնուամենայնիվ, խումբն, ամենայն հավանականությամբ, մի քանի համերգներ կտա Եվրոպայում և Ամերիկայում:
«Գլաստոնբերի»–ում ելույթը կդառնա վերջինն այս շրջագայության ընթացքում: Ուշագրավ է, որ The Rolling Stones-ը երբեք համերգներ չի տվել այդ փառատոնի շրջանակներում: Անձամբ երաժիշտներից այդ փառատոնին ելույթ ունենալու վերաբերյալ մեկնաբանություններ չկան:
Ներկա դրությամբ վերջին «Գլաստոնբերի» փառատոնը տեղի է ունեցել 2011 թ. հունիսի 22-26-ը: Միջոցառման ժամանակ վաճառվել է 135 հազար տոմս: Որպես հյուրեր այս փառատոնին ելույթ են ունեցել Բիյոնսեն, U2-ն և Coldplay-ը:
2012 թ. փառատոնը չի անցկացվելու:









































