Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600 հզ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 415.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.75 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.34-ով և կազմել 414.96 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 416.5-418 դրամով, գնում՝ 412-414.5 դրամով:











































