Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը նշել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի վերադարձի մեծ նշանակությունը Ուկրաինայի ընտրանու հետ հանդիպումից առաջ:
«Ուեյնը որակյալ խաղացողէ: Նա համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ է: Իմ սաներին հասցեագրված նման արտահայտություններ երբեք չեմ անում, բայց Ռունին բացառություն է:
Հաջողակ ես, եթե մարզում ես մի հավաքական, որտեղ ընդգրկված են բացառապես բարձրակարգ ֆուտբոլիստներ: Սակայն բախտս չբերեց այն հարցում, որ Ռունին չէր կարող մասնակցել «Եվրո-2012»-ի խմբային փուլի Անգլիայի ընտրանու առաջին 2 հանդիպումներին: Նրա վերադարձը կնպաստի մեր թիմի հաղթանակին` Ուկրաինայի հավաքականի հետ խաղում:
Ուեյնը հիանալի խաղ էր ցուցադրում մարզումներին և օրինակ ծառայում երիտասարդ ֆուտբոլիստներին: Վստահում եմ նրա ուժերին»,- բրիտանական մամուլը մեջբերում է Հոջսոնի խոսքերը:





































