Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Առիթը չուշացավ

Ելույթ ունենալով, այսպես ասած, նոր կառավարության արտահերթ նիստում՝ Սերժ Սարգսյանը բավական ուշագրավ մի հայտարարություն է արել, որը փաստացի նաև զգուշացում է իշխող համակարգին: «Մայիսի 6-ի ընտրություններից հետո մենք ունենք որակապես նոր` անհամեմատ ավելի բաց հասարակություն: Դա նշանակում է, որ կառավարության անդամների թե՛ պաշտոնավարման, թե՛ կենցաղավարման քայլերին ամեն պահի հետևելու են ոչ միայն նախագահն ու խորհրդարանը, այլև ողջ հասարակությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ուշագրավն այստեղ մայիսի 6-ից հետո որակապես նոր, անհամեմատ ավելի բաց հասարակություն ունենալու պահը չէ: Սերժ Սարգսյանն էլ, նրան լսող համակարգն էլ շատ լավ են հասկանում, որ հասարակությունը չի դարձել ավելի բաց, այլ առավել մերկ է դարձել համակարգը: Եվ խոսելով մայիսի 6-ից հետո առավել բաց հասարակության մասին՝ Սերժ Սարգսյանն իրականում նկատի ունի ավելի մերկ դարձած իշխող համակարգը: Իսկ համակարգը ավելի մերկ է, քանի որ վերարտադրվելու համար ստիպված էր «վաճառել» անգամ իր վերջին ունեցվածքը: Եվ իրականում Հայաստանում մայիսի 6-ին ոչ թե ընտրողն է վաճառվել, այլ իշխող համակարգն է վաճառել իր ունեցած-չունեցածը: Ու հիմա այդ համակարգը մերկ է, չունի ոչ մի գաղտնիք, ոչ մի փակ տեղ: Դա՝ իմիջիայլոց:

Իսկ ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը համակարգին, այսպես ասած, սպառնում է հասարակությամբ: Սա փաստացի նոր որակի մեսիջ է: Սերժ Սարգսյանն այլևս չի սպառնում իր թափ տված մատով, չի սպառնում իր զայրույթով կամ խստությամբ: Սարգսյանը սպառնում է հասարակությամբ: Մի կողմից՝ սա վկայում է, որ համակարգի համար Սերժ Սարգսյանի զայրույթը գուցե այլևս սարսափելի չէ, մյուս կողմից, սակայն, ինչ-որ առումով դա միշտ էլ եղել է այդպես, և համակարգը Հայաստանում ո՛չ Սերժ Սարգսյանից է վախեցել, ո՛չ Ռոբերտ Քոչարյանից, ո՛չ առավել ևս՝ Լևոն Տեր-Պետրոսյանից: Համակարգը Հայաստանում վախեցել է իր ղեկավարներից այն դեպքում, երբ խախտվել են, այսպես ասած, համակարգային պայմանավորվածությունները, համակարգային չգրված օրենքները: Իսկ հասարակության, պետության գրված օրենքի իմաստով համակարգում ոչ ոք չի վախեցել նախագահից, քանի որ բոլորը այնպիսի թելերով են շաղկապված միմյանց, որ բոլորի համար է պարզ՝ նախագահը նրանց կարող է պատժել իր կամ համակարգի, ոչ թե հասարակության դեմ դուրս գալու համար:

Ներկայումս Սերժ Սարգսյանը համակարգի առաջ փորձում է դնել պատասխանատվության այլ մոդել: Այդպիսով, իշխող համակարգի համար սահմանվում է չափման նոր միավոր, որը դուրս է ներհամակարգային շրջանակից և ներառում է մի հարթություն, որը փաստացի շատ խայտաբղետ է և մեծ հաշվով՝ անվերահսկելի ու այդ իմաստով՝ նաև շատ ավելի վտանգավոր իշխող համակարգի համար, քան նախագահը կամ խորհրդարանը: Նախագահը կամ խորհրդարանը իրենցն է, իսկ հասարակությունը իրենցը չէ, իրենցից դուրս է, խաղում և դատում է խաղի այլ կանոններով, չափում է այլ չափանիշներով:

Այստեղ, իհարկե, ամբողջ խնդիրն այն է, թե ինչ հետևանք, ինչ ազդեցություն է ունենալու հասարակության չափը կամ դատը Սերժ Սարգսյանի գործողությունների համար, որքանով են այդ գործողությունները հիմնվելու հանրային որոշումների կամ տրամադրության վրա: Առանց այդ հարցում էական փոփոխությունների՝ հասարակությունը համակարգի դեմ կլինի անզոր: Հետևաբար Սերժ Սարգսյանը ներկայումս ստիպված է խոսքից հետո գործով զարգացնել պատասխանատվության այն նոր մոդելը, որ դնում է համակարգի առաջ: Իսկ գործի առաջին իսկ առիթը համակարգը «չուշացրեց». ԱԺ պատգամավոր, Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ծեծել են ՊՆ ռազմաբժիշկներից մեկին՝ Երևանի կայազորի ուրոլոգիայի բաժնի վարիչ, մայոր Վահե Ավետյանին, ում վիճակը ներկայումս ծայրահեղ ծայր է: Այժմ Սերժ Սարգսյանը պետք է ցույց տա, թե ինչ արժեք ունի նրա մատուցած պատասխանատվության նոր մոդելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում