Լիբիայի ժամանակավոր կառավարությունը կարգադրել է բանակայն հրամանատարությանը և երկրի ՆԳՆ-ին վերականգնել կարգուկանոնը երկրի արևմտյան շրջաններում, որտեղ չեն դադարում աշխարհազորային թշնամի կլանների միջև մարտերը: Ինչպես հաղորդում է իսրայելական NEWSru.co.il գործակալությունը, Լիբիայի կրոնական հեղինակությունները նույնպես կոչ են արել դադարեցնել երկպառակտչական մարտերը:
Հիշեցնենք. Մաշաշիա և Գոնթրար կլանների միջև բախումները բռնկվել են հունիսի 11-ին: Մարտեր են ընթանում Զինտան, Միզդա և Շեգիգա քաղաքներում:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Ավելի վաղ երկրի ժամանակավոր կառավարությունը խորհուրդ էր տվել բախումների շրջանը հայտարարել փակ ռազմական գոտի և այնտեղ զորք մտցնել մարտերը դադարեցնելու համար:







































