2011-ից Եգիպտոսում իշխող Զինված ուժերի գերագույն խորհուրդը կարող է առաջիկա ժամերի ընթացքում հրապարակել Սահմանադրական հռչակագիր, որտեղ ներկայացված են լինելու նախագահի լիազորությունները, օրենսդիր իշխանության ճակատագիրը և Սահմանադրական հանձնաժողովի ստեղծման նոր սկզբունքները:
Նախորդ Սահմանադրության ազդեցությունը զինվորականների կողմից վերացվել է իշխանության գալուց հետո: Նախկինում ընդունված հռչակագրում ընդգրկված չէին նախագահի լիազորությունները, քանի որ նախատեսվում էր, որ Եգիպտոսի նոր հիմնական օրենքը կընդունվի երկրի ղեկավարի ընտրություններից առաջ:
Քաղաքագետների տվյալներով` ներկա դրությամբ զինվորականներին ուղղակի անհրաժեշտ է ընդունել թարմացված Սահմանադությունը, որը համապատասխանում է իրավիճակի ներկայիս դասավորությանը: Նրանք կարող են պահպանել օրենսդիր իրավունքը մինչև խորհրդարանի ընտրությունները:









































