Իսպանիան չի կատարի Արժույթի միջազգային հիմադրամի հանձնարարականները` պետական բյուջեի դեֆիցիտի կրճատման համար: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
Նա ընդունել է, որ երկրում տիրում է բարդ տնտեսական իրավիճակ, որը կապված է մեծ քանակությամբ ներքին պարտքի, պետբյուջեի դեֆիցիտի, գործազրկության բարձր մակարդակի և ներդրումների բացակայության հետ:
Վարչապետի ելույթը պայմանավորված է եղել ուրբաթ օրը ԱՄՀ-ի հրապարակած զեկույցով, որում ասվում է, որ այս տարի պետական բյուջեի դեֆիցիտը կլինի կանխատեսվածից բարձր: Այդ պատճառով ԱՄՀ-ը Իսպանիայի կառավարությանը խորհուրդ էր տվել դիտարկել հարկերի հավելյալ բարձրացման հնարավորությունը, նաև բարձաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի իջեցումը:
ԱՄՀ-ը նաև առաջարկել էր հրաժարվել հիփոթեք վճարումների կրճատումներից նրանց համար, ովքեր առաջին անգամ գնել են բնակարան:









































