Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը Լեհաստանի ընտրանու հետ կայանալիք հանդիպման նախօրեին հայտնել է, որ իր թիմը հարգում է մրցակցին, ոչ թե վախենում նրանից:
«Լեհաստանում մեզ գերազանց ենք զգում, տեղի երկրպագուներն աջակցում են մեզ, սակայն այժմ ընտրության համար նրանք 2 տարբերակ ունեն` կամ մենք, կամ լեհերը: Ջանք չենք խնայելու մեր առջև դրված խնդիրը լուծելու համար: Բլաշիկովսկու կամ Լևանդովսկու նման ֆուտբոլիստները համաշխարհային մակարդակ ունեն, և մենք պետք է ուշադիր խաղանք նրանց դեմ:
Հարգում ենք մրցակցին, բայց չենք վախենում: Ցանկանում ենք «Եվրո-2012»-ի հաջորդ փուլ անցնել, ոչ թե հրաժեշտ տալ մրցաշարին»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է մասնագետի խոսքերը:








































