Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերին նկատված «Կառլոտա» փոթորիկը ուժ է հավաքում: Ինչպես հաղորդում է РБК-ն, փոթորկի ուժգնությունը հասնում է 130 կմ/ժ-ի:
Ներկայում փոթորիկը գտնվում է Պուերտո Անխելից 195 կմ հարավ ու տուրիստական «մարգարիտ» Ակապուլկոյից՝ 530 կմ հարավ-արևելք:
Փոթորիկն անցում է Մեքսիկայի խոշորագույն նավթավերամշակող գործարանից հյուսիս: Բնական տարերքի ճանապարհը չի անցնի Լոս Կաբոսով, որտեղ հունիսի 18-19-ը տեղի կունենա «Մեծ քսանյակի» համաժողովը:









































