Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որը փառաբանում է Շվեյցարիայի արժանիքները, Լյուցերնում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է ավելի թանկ, քան սպասվում էր:
Ֆիզիկոսի մասնավոր հավաքածուի այդ նամակը վաճառվել է Fischer Gallery-ին 174 հազար ֆրանկով (144 775 եվրո), որը 20 հազար եվրոյով բարձր է նախատեսված գնից։ Այս մասին հաղորդում է Euromag-ը:
Նամակում ծագումով գերմանացի Էյնշտեյնը, ով 1901 թվականին դարձել էր Շվեյցարիայի քաղաքացի, փառաբանել է փոքր պետությունների առավելությունները և որպես օրինակ բերել է Շվեյցարիան: Նա գտնում էր, որ միայն փոքր ինքնուրույն երկրները կարող են կայուն լինել, սակայն նշել է, որ Շվեյցարիայի գավառները շատ քիչ են, որպեսզի ունենան պետության մյուս գործառույթները։ Նրա խոսքերով՝ գերմանական Բրանդենբուրգն այդ հարցում բոլոր առումներով առավելություններ ունի:








































