Հրդեհի մարման համար նախատեսված ռուսական Бе-200ЧС ինքնաթիռ-ամֆիբիաներն առաջին փորձարկումն են անցել ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդում ITAR-TASS-ը, վկայակոչելով Բերիևի անվան ավիացիոն համալիրի մամուլի ծառայությանը, Անտառային պաշտպանության ծառայութան մասնագետները եզրակացրել են, որ պետք է կատարելագործվի Бе-200ЧС-ի ջրի արտանետման համակարգը:
Ամերիկյան կողմի (որը նախատեսում է ձեռք բերել 10 ռուսական ինքնաթիռ) կարծիքով՝ Бе-200ЧС-ի գոյություն ունեցող կոնֆիգուրացիան ամբողջությամբ չի համապատասխանում ցամաքային ավիատանկերների պահանջներին: Ռուսական ինքնաթիռը կարող է ամերիկյան շուկա մտնել միայն ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության կողմից արտոնագիր ստանալուց հետո:
Бе-200-ը կարող է տեղափոխել 32 տոննա ջուր: Ինքնաթիռն ի վիճակի է զարգացնել մինչև 610 կմ/ժամ արագություն և հաղթահարել մինչև 3100 կմ տարածություն:







































