Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) պետք է իր վրա ավելի կարևոր դեր վերցնի`վերահսկի եվրոպական բանկերի գործունեությունը, որպեսզի օգնի լուծել եվրոգոտում շարունակվող ֆինանսական ճգնաժամը: Ինչպես հայտնում է РБК-ն, այսօր նման կարծիք է արտահայտել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Ես պատկերացնում եմ անկախ վերահսկողություն, որը չի ենթարկվի ազգային հետաքրքրություններին: Այդ դերը կարող է կատարել, օրինակ, Եվրոպական կենտրոնական բանկը»,- ընդգծել է Մերկելը:
Ավելի վաղ նա բացասաբար էր արտահայտվել «սթրես-թեսթերի» վերաբերյալ, որն անցկացնում էր Եվրոպական բանկային վարչությունը` դրանք անվանելով ոչ ադեկվատ, քանի որ կազմակերպությունը հենվում էր երկրի իշխանությունների վրա, որոնք կարող էին իրենց շահերից ելնելով՝ թաքցնել իրենց ֆինանսական կառույցների խնդիրների մի մասը:









































