Ինչպես տեղեկացնում է The Daily Caller-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կապիտոլ Հիլում այցելել է Kenny’s BBQ խորովածանոց և ճաշելուց հետո մոռացել է վճարել գնումների համար: Նախագահի հետ են եղել ևս չորսը՝ երկուսը զինվորական, երկուսը՝ վարսավիր: Նրանք միասին նշել են Հայրերի օրն ու խոսել այն մասին, թե ինչ է նշանակում հայր լինելը:
Իրենց տոնը նշելուց հետո նրանք հեռացել են՝ մոռանալով վճարել 55.58 դոլար հաշիվը: Օրվա ավարտին Սպիտակ տունը բարձրաձայնել է սխալի մասին ու փակել հաշիվը:









































