Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է տարվա ֆիլմերի մրցութային ծրագրերը

Այսօր` հունիսի 15-ին, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը մամլո ասուլիսով ներկայացրել է այս տարվա ֆիլմերի մրցութային ծրագրերը:

«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրը կպահպանի ավանդական 4 մրցույթները. ներկայացված 1250 հայտերից ընտրված մոտ 65 Ֆիլմերը կներկայացվեն Խաղարկային, Վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) և «Հայկական համայնապատկեր» բաժիններում: Նշենք, որ Հայկական համայնապատկեր ծրագիրն այս տարի իր հերթին բաժանված է երկու` խաղարկային (կարճամետրաժ և լիամետրաժ) և վավերագրական ենթաբաժինների:

Խաղարկային մրցույթում ներկայացված են հետևյալ ֆիլմերը.

«Ապագան հավերժ է», («Future Lasts forever»), ռեժ.` Օսջան Ալպեր (Թուրքիա, 2011թ.),
«Գերեզմանապահի դուստրը» («Graveyard Keeper’s Daughter»), ռեժ.` Կատրին Լաուր (Էստոնիա, 2011թ.)
«Հեռվից սիրուն է երևում» (It Looks Pretty from a Distance”), ռեժ.`Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, (Լեհաստան, 2011թ.)
«Ապրել» ռեժ.` (Living), Վասիլի Սիգարևի (Ռուսաստան, 2011թ.)
«Քույրը» («Sister») ռեժ.` Ուրսուլա Մեյերի, (Շվեյցարիա/Ֆրանսիա, 2011թ.),
«Կրկնակի քայլեր» («The Double Steps») ռեժ.` Իսակի Լակուեստրա
«Նախարարը» («The Minister») ռեժ.` Պիեռ Շոլլեր (Ֆրանսիա, 2011թ.),
«Ամառ» («Verano»), ռեժ.` Խոսե Լուիս Տորես Լեյվա (Չիլի, 2011թ.)
«Մշուշում» («In the Fog»), ռեժ.` Սերգեյ Լոզնիցա ֆիլմերը:
Նշենք, որ Պիեռ Շոլլերի «Նախարարը» և Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմերը Կաննի փառատոնի ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակակիրներ են` համապատասխանաբար` 2011 և 2012թթ.:

Վավերագրական մրցույթում ներկայացված են հետևյալ ֆիլմերը.

«Հինգ ջարդված տեսախցիկ» (5 Broken Cameras), ռեժ.` Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի (Պաղեստին/ Իսրայել/Ֆրանսիա, 2011թ.)
«Հետ` դեպի հրապարակ», (Back to the Square), ռեժ.` Պետր Լոմ, (Նորվեգիա/Կանադա, 2011թ.)
«Բախմարո», (Bakhmaro), ռեժ.` Սալոմե Յաշի (Գերմանիա/Վրաստան, 2011)
«Հեռավոր կյանք» (Life, A Long Way Away), ռեժ.` Մարկ Վեյմուլլեր (Ֆրանսիա, 2011)
«Տղամարդկանց դպրոց», (Men’s School), ռեժ.` Տոմմազո Կոտրոնեի, (Իտալիա, 2011)
«Խխունջի մոլորակ», (Planet of Snail), ռեժ.` Սըն-Յուն Յի, (Կորեա/Ֆինլանդիա/Ճապոնիա, 2011թ.)
«Հատուկ չվերթ», (Special Flight), ռեժ.` Ֆերնան Մելգար, (Շվեյցարիա, 2011թ.)
«Կավե օրագրեր» The Clay Diaries, ռեժ.` Իսակի Լակուեստա, (Իսպանիա/Շվեյցարիա, 2011թ.)
«Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին», (The Tundra Book. A Tale of Vukvukai, the Little Rock) ռեժ.` Ալեքսեյ Վախրուշև (Ռուսաստան, 2011)
«Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» (With Fidel Whatever Happens) ռեժ.` Գորան Ռադովանովիչ, (Սերբիա, 2011թ.)
«Վերամշակելով կյանքը` Դոստոևսկուն գտա աղբի մեջ» (Recycling Life – I Found Dostoyevsky in the Garbage) ռեժ.` Էնիս Ռիզա, (Թուրքիա, 2011)
«Donkeymentory», ռեժ.` Արման Երիցյան, (Հայաստան, 2012)

«Հայկական համայնապատկեր» մրցույթը, որ ներկայացնում է հայազգի ռեժիսորների ֆիլմերը, կներկայացնի 6 լիամետրաժ խաղարկային, 5 կարճամետրաժ խաղարկային, 15 վավերագրական ֆիլմ: Մասնավորապես` կներկայացվեն հետևյալ ֆիլմերը.

«Հայկական համայնապատկեր». Լիամետրաժ խաղարկային.

«Նանա», ռեժ. Վալերի Մասադյան, Ֆրանսիա, 2011
«Ժաննան և ձայները», ռեժ. Միքայել Վաթինյան, Հայաստան, 2011
«Եթե բոլորը» ռեժ.` Նատալյա Բելյաուսկենե, Հայաստան, 2012թ.
«Հոբելյանական հաճախորդը», ռեժ. Արա Երնջակյան, Հայաստան, 2011
«Ես եմ», ռեժ.` Վահագն Գրիգորյան, Հայաստան, 2012
«Իմ փոքրիկ իշխանը», ռեժ.` Արմեն Ռոնով, Ֆրանսիա/Հայաստան, 2012թ.
«Հայկական համայնապատկեր». Կարճամետրաժ խաղարկային.
«Երկու քայլ էլ» (Just Two Steps Too), ռեժ.` Ավո Կապրիելյան, Սիրիա, 2011
«Վատ հայրը», (Bad Father), ռեժ.` Տիգրան Ավետիքյան, Ֆրանսիա, 2011
«Պոլիս», ռեժ.` Էրիկ Նազարյան, Թուրքիա, 2011
«Յոթերորը» (Il Settimo), ռեժ.` Լուսկա Կապալյան, Ֆրանսիա, 2011
«Որդու ծննդյանը սպասող հյուսնը», ռեժ.` Նարինե Մալյան, Հայաստան, 2012

«Հայկական համայնապատկեր». Վավերագրական
«Լողացող Վենետիկը» (Venice. Afloat), ռեժ.` Տատյանա Դանիլյանց, Ռուսաստան 2012
«Հայկական հաց» ռեժ.`Արմեն Գասպարյան, Հայաստան, 2011
«Տատիկին դաջվածքները» (Grandma’s Tattoos), ռեժ.` Սյուզան Խարտալյան, Շվեդիա, 2011
«Ուղևորություն. Ամասիա» (Voyage to Amasia) ռեժ.` Ռենդի Բել, Էրիկ Վ. Խաչիկյան, ԱՄՆ/Հայաստան/Թուրքիա. 2011
«Առնո» ռեժ.` Էդուարդ Հովհաննիսյան, Ռուսաստան, 2012
«Հայկական արձագանքներ» ռեժ.` Հակոբ Գուդսուզյան, Հայաստան/Կանադա, 2012
«Արզուման» ռեժ.` Անետա Օհանջ, Հայաստան, 2012
«Արմինեն և լեդի Մակբեթը» ռեժ.` Միշա Ղազարյան, Հայաստան, 2012թ.
«Ինձ աշուղ են ասում» ռեժ.` Արթուր Խուդոյան, Հայաստան, 2012թ.
«Կոստան Զարյան. հայ գրականության միայնակ հոգին» ռեժ.` Հայկ Կբեյան, Հայաստան, 2011
«Երկու ճանապարհ» ռեժ.` Վահե Յան, Հայաստան, 2011
«Կոշիկներս թողել եմ Ստամբուլում» ռեժ.` Նիկոլ Պեզճյան, Հայաստան/Լիբանան/Թուրքիա, 2012
«Քաղաքում շատ շներ կան» ռեժ.` Գոռ Մանգասարյան, Հայաստան/Գերմանիա, 2012
«Նոր Ջուղա. Լինել… » ռեժ.` Արսեն Գասպարյան, Հայաստան/Գերմանիա, 2012
«Տղաներիս հետ միասին» ռեժ.` Տարոն Պետրոսյան, Հայաստան, 2011

Ընդամենը 2-րդ անգամ իրականացվող «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրին այս տարի մասնակցության շուրջ 700 հայտ է ներկայացվել, որոնցից միայն 39-ը կմասնակցեն մրցույթին: Մասնավորապես կներկայացվեն հետևյալ ֆիլմերը.

«1937». ռեժ.` Սվետոզար Գոլովլյով (Ռուսաստան, 2011)

«Հինգ ֆունտ», (5 Pounds) ռեժ.` Մոհամեդ Ադիբ, (Եգիպտոս, 2011)

«Մի գդալի մասին» (About a Spoon), ռեժ.` Ֆիլիպ Լամենշ, (Բելգիա, 2011)

«Արմադինգեն» (Armadingen), ռեժ.` Ֆիլիպ Քեսբորեր, (Գերմանիա, 2011)

«Ցուրտ հունվար», (Cold January), ռեժ.` Ռոմանի Սաադ, (Եգիպտոս, 2011)

«Հայրիկը, Լենինը և Ֆրեդին», (Dad, Lenin and Freddy), ռեժ.` Ռինիո Դրագասակի, (Հունաստան, 2011)

«Երազանք բռնողը», (Dreamcatcher), ռեժ.` Լեո Մեդարդ, (Բելգիա, 2011)

«Տատիկը պիտի չորանա», (Grandma Must Get Dry), ռեժ.` Ալֆրեդո Կովելլի, (Իտալիա, 2011)

«Հենց հիմա չեմ կարող», (I Can’t Right Now), ռեժ.` Ռոզեր Ագուիլար,

«In the Nick of Time», ռեժ.` Դավիթ Մ.Լորենց, Դարյա Պիլց, (Գերմանիա, 2011)

«Պատահական միջադեպի աննշան մանրմասները», (Insignificant Details Of The Accidental Episode), ռեժ.` Միխայիլ Մեստեցկի, (Ռուսաստան, 2011)

«Jam», ռեժ.`Բենխամին Ռոխո, (Չիլի, 2011)

«Անվերադարձ ճամփորդություն. Վերջին կանգառը` Ֆրնկֆուրտի օդանավակայան». (Journey of No Return – Last stop Frankfurt Airport), ռեժ.` Գուցլու Յաման, (Գերմանիա/Թուրքիա, 2010)

«Միայն մենք` երեքով» (Just the Three of Us), ռեժ.` Ջիամպիետրո Բալիա, (Էստոնիա, 2011)

«Կյանքը գեղեցիկ է #1» (Life Is Beautiful # 1), ռեժ.` Ջերոեն Բերկվենս, Մար դե Կլոե, (Հոլանդիա, 2011)

«Միրզայի ծննդյան օրը» (Mirza’s Birthday), ռեժ.` Կոտե Կլայձե, (Վրաստան, 2011)

«Բացում» Overture, ռեժ.` Դան Սաշար, (Իսրայել, 2011)

«Արտացոլանք», (Reflections), ռեժ.` Խուան Լոպեզ Սալվատիեռա, (Իսպանիա, 2011)

«Tufel’ki», ռեժ.` Կոստա Ֆամ, (Ռուսաստան/Բելառուս/Լեհաստան/Չեխիայի հանրապետություն/Ֆրանսիա, 2012)

«Լուռ գետը» (Silent River), ռեժ.` Անա Միրունա Լացարեսկու (Գերմանիա/Ռումինիա, 2011)

«Սոռո-Լումե» (Soro-Lume), ռեժ.` Անաստասիա Զուբովա, Ալլա Լիմանսկայա, (Մոլդովա/Ռուսաստան, 2011)

«Կայարան 44» (Station44), ռեժ.` Ֆարշիդ Ախլաղիպուր (Իրան, 2011)

«Tapperman», ռեժ.` Աՙլբերտո Մերոնի, (Շվեյցարիա, 2012)

«Հատում» (Crossing), ռեժ.` Բրունո Դեվիլ, (Շվեյցարիա, 2012)

«Առաջին մոնտաժ», (The First Cut), ռեժ.` Թալուլահ Հ. Շվաբ, (Հոլանդիա, 2011)

«The Hatch», ռեժ.` Մայք Ահերն, Էնդա Լուգման, (Իռլանդիա, 2011)

«Անգլուխ սիրեկանը» (The Headless Lover), ռեժ.` Կիմ Լիսգաարդ Անդերսեն, (Դանիա, 2011)

«Ծածուկ ժպիտը», ռեժ.` Վենտուրա Դուրալ, (Իսպանիա, 2011)

«The Missing Looks», ռեժ.` Դամիան Դիոնիսիո, (Արգենտինա, 2012)

«Ուղևորությունը», (The Trip), ռեժ.` Սիմաո Կայատե, (Պորտուգալիա/ԱՄՆ, 2011)

«Պատրվակներ», (Under the Colours), ռեժ.` Էսմաեել Մոնսեֆ, (Իրան, 2012)

«Վերջում էլ երեխաներին կերանք», (We Ate the Children Last), ռեժ.` Անդրյու Ցիվիդինո
«Երբ մեռնում ենք գիշերը», (When We Die At Night), ռեժ.` Էդուարդ Մորոտո, (Բրազիլիա, 2011)

«Սպիտակ», (White) ռեժ.` Կանչան Ղոշ, (Հնդկաստան, 2011)

«Ձմռան գորտ», (Winter Frog), ռեժ.` Սլոնի Սլոու, (Ֆրանսիա, 2011)

«Ես էլ» (Me Too), ռեժ.` Լիլիթ Մովսիսյան, (Հայաստան, 2012)

Ժյուրիի կազմը
Խաղարկային ֆիլմերի միջազգային ծրագրի ժյուրին կազմը կգլխավորի աշխարհահռչակ կինոռեժիսոր, Կաննի փառատոնի մրցանակակիր և 2011թ. ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն:

Ժյուրիի կազմը.
Շառլ Տեսոն (կինոքննադատ, Ֆրանսիա)
Ֆրեդ Կելեմեն (կինոքննադատ, Գերմանիա)
Հանուս Կազդա (կինոքննադատ, Լեհաստան)
Ռոլանդ Ղազարյան (հնչյունային ռեժիսոր)
Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը կղեկավարի ռուս անվանի վավերագրող Մարինա Ռազբեշկինան:

Ժյուրիի կազմը.
Անտոնիո Դելգադո, (ռեժիսոր/պրոդյուսեր, Իսպանիա)
Նանա Ջանելիձե (ռեժիսոր/սցեարի հեղինակ, Վրաստան)
Ցվետանա Պասկալևա (ռեժիսոր, Բուլղարիա)
Նունե Սարգսյան (ռեժիսոր/պրոդուսեր, Հայաստան)
«Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրիի կազմը.
Լի Սանգ Յոնգ (փառատոնային ղեկավար. Հարավային Կորեա)
Էմիլիա Հավիրովա (կինոքննադատ. Չեխիայի հանրապետություն)
Վալերի Բալայան (կինոռեժիսոր. Հայաստան)
Ադելինա ֆոն Ֆուրցենբերգ (պրոդյուսեր. Շվեյցարիա)
Սիտորա Ալիևա (փառատոնի տնօերն. Ռուսաստան)
Վիկեն Բերբերյան (գրող. ԱՄՆ)
Կարճամետրաժ ֆիլմերի «ԿՈՐԻԶ» մրցութային ծրագրի
ժյուրիի կազմը.
Ալյոնա Շումակովա (Իտալիա)
Ալեքսեյ Մեդվեդև, (Ռուսաստան)
Տորուն Նյեն (Նորվեգիա)
ՖԻՊՐԵՍԻ (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) ժյուրիի կազմը.
Մարգարիտա Շապատե Լոպեզ (Իսպանիա)
Ջոաո Անտունես (Պորտուգալիա)
Գարեգին Զաքոյան (Հայաստան)
ԷԿՈՒՄԵՆԻԿ ժյուրիի կազմը.
Քրիստին Գրինուեյ
Ռիկարդո Ռուիզ դե լա Սերնա
Գևորգ Սարոյան

«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը իրականանում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում