Aze.az կայքը տեղեկացնում է, որ ԵՎրամիության ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն կառույցին է ներկայացրել քարտեզ, որտեղ ներկայացված են ԵՄ-ի էներգետիկ քաղաքականության առաջնահերթությունները:
Փաստաթղթում ընդգծված կարևոր տեղ է հատկացված այնպիսի նախագծերի, ինչպիսիք են Nabucco-ն, Հարավային հոսքն ու Թուրքիա-Հունաստան-Իտալիա խողովակաշարերը:
Այս առնչությամբ քննարկվում է Կասպյան ավազանի վառելիքային գործընկերների հետ բանակցություններում Եվրամիությանը ավելի լայն լիազորություններ տրամադրելու հարցը: