Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հուսով է, որ «Վեցյակը» հավատարիմ կմնա բաղդադյան պայմանավորվածություններին: Այս մասին հայտարարել է միջուկային բանակցությունների գծով Իրանի նախագահի գլխավոր օգնական Սեյեդ Մոշտաբա Սեմերի Հաշիմին:
Վերջինիս խոսքով՝ Սայիդ Ջալիլիի ու Քերթին Էշթոնի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրենց տեղակալները մի շարք խորհրդակցություններ անցկացնեն հունիսի 18-19-ը Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգի հստակեցման համար:
Հաշիմին ընդգծել է, որ չնայած այդ ամենին՝ «Վեցյակը» դեռ որևէ պատասխան չի տվել իրանական կողմի առաջարկներին:











































