Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին է ներկայացվել մի նախագիծ, որում խոսք է գնում Բույուքչեքմեջե շրջանի կիսալուսնի ձև ունեցող ծովախորշում աստղի տեսք ունեցող արհեստական կղզու ստեղծման մասին:
Թռչնի թռիչքի բարձրությունից ծովախորշն ու կղզին կհիշեցնեն Թուրքիայի դրոշը՝ աստղ և կիսալուսին: Բացի այդ, դրանք գտնվում են Ստամբուլի ջրանցքի անմիջական մերձակայքում, որի նախագիծը Թուրքիայում հայտնի է որպես «Էրդողանի ապշեցուցիչ նախագիծ»: Նշվում է, որ արհեստական կղզու կառուցման համար կարող է գործածվել Ստամբուլի ջրանցքի կառուցման ժամանակ դուրս բերված հողը: Ներդրողներն արդեն իսկ պատրաստ են ներդրումներ կատարել այդ նախագծում:
Էրդողանի մեկ այլ «ապշեցուցիչ նախագծերից» է համարվում նաև Ստամբուլի մերձակայքում էկոլոգիապես մաքուր նոր քաղաքի ստեղծումը:









































