«Պարզ չէ՞, որ երկրպագում եմ Հունաստանի հավաքականին»,-«ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է Աժ փոխնախագահ, ազգությամբ կես հայ, կես հույն էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Եվրո-2012»-ին:
Շարմազանովը նշել է, որ բացի Հունաստանից, երկրպագում է նաև ՌԴ հավաքականին: Սակայն նա ֆավորիտ համարում է Իտալիային, Գերմանիային և Իսպանիային: Հարցին՝ արդյոք խաղադրույքներ կատարո՞ւմ է, նա բացասական պատասխան է տվել, նման սովորություններ չունի:








































