Լեդի Գագան Twitter սոցիալական ցանցում տեղադրել է լուսանկարներ, որոնք ներկայացնում են իր առաջին օծանելիքը, որը երկրպագուների դատին կհանձնվի ամռան վերջում կամ սեպտեմբերին: Օծանելիքը ստեղծվել է Coty-ի կողմից, որը հայընագործել է շշի տեսքը և բույրը:
Boston.com-ը հաղորդում է, որ օծանելիքի բաղադրությունը ներկայացված է որպես «բելադոննայի արցունքներ, վագրի սիրտ, խունկի բույրով ծիրան ու մեղրի կաթիլներ»:
Օծանելիքը կլցվի սև շշի մեջ:











































