«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Լիոնել Մեսսիի հայրը` Խորխե Մեսսին, քննադատական խոսքեր է հասցեագրել ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներին:
Խոսքը հերթական «Ոսկե գնդակ»-ի մասին է: Նշենք, որ գրեթե ոչ ոք չի կասկածում, որ այն նվաճելու են Մեսսին կամ «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
«Ես հավանություն չեմ տալիս որոշ մարդկանց կամ լրատվամիջոցների կատարած համեմատություններին և քննարկումներին, որոնք միայն բացասական ազդեցություն են գործում: «Ոսկե գնդակ»-ի են արժանանում ոչ թե գովազդի, այլ խաղադաշտում ցույց տված ֆուտբոլի շնորհիվ: Եվ թո´ղ այդ մրցանակը ստանա նա, ով ավելի արժանի է: Լինի դա Լեոն, թե Քրիշտիանուն, թե մեկ ուրիշը»,- հայտարարել է Խորխե Մեսսին:






































