Նրանք, ովքեր պատրաստվում են իրենց ամառային հանգիստն անցկացնել Թուրքիայում և հատկապես այնտեղի լողափերում, պետք է շատ զգույշ լինեն և լավ պահեն իրենց բարեմասնությունները: Ընդ որում, դա վերաբերում է և՛ կանանց ու երեխաներին, և՛ տղամարդկանց, քանի որ շատ թուրքերի համար կարևորն իրենց անասնական, խմբակային հետաքրքրությունը բավարարելն է:
Օրինակ՝ անցյալ տարի եվրոպացի մի տղամարդ, ով եկել էր լողափ՝ հանգստանալու, շփոթվել ու տղամարդկանց զուգարանի փոխարեն կանանց զուգարան էր մտել. մոտակայքում գտնվող մի քանի թուրք տղամարդիկ դա նկատել էին ու հետևից մտել պետքարան` հերթափոխով իրենց սեռական հետաքրքրությունը բավարարելու:
Իսկ 2010-ի օգոստոսի 1-ին Թուրքիայի Անթալիայի Մանավգաթի շրջանի հանգստավայրերից մեկում 6 թուրքեր բռնաբարել էին գերմանացի 17-ամյա մի աղջնակի, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել Գերմանիայում: Աղջիկը մոր հետ էր գնացել հանգստանալու, իսկ բռնաբարության դեպքը տեղի էր ունեցել Մանավգաթի Սիդե հանգստյան գոտում` 3:30-ի սահմաններում, երբ 17-ամյա գերմանուհին հյուրանոցի շրջակայքում զբոսնելիս էր եղել:
Շրջանի ժանդարմերիան ձերբակալել էր բռնաբարության մեջ կասկածվող 6 հոգու, ովքեր մոտակայքի մզկիթի շինարարներն էին: Ավելի ուշ ձերբակալվածներից 4-ը ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ 2-ը` կալանավորվել:
Դրանից մոտ մեկուկես ամիս անց էլ` 2010-ի սեպտեմբերին, սեռաբռնության փորձի դեպք էր տեղի ունեցել թուրքական մեկ այլ հանգստավայրում` Մարմարիսում, որտեղ, ի դեպ, որոշ հայ կավատներ ժամանակ առ ժամանակ կամ մշտապես գործունեություն են իրականացնում:
Այս լողափին երկու թուրքեր փորձել էին բռնաբարել 24-ամյա ռուս զբոսաշրջիկին: 10-օրյա հանգստի եկած 24-ամյա ռուս աղջիկը վերադառնալիս էր եղել դիսկո ակումբից, սակայն փողոցում նրան սկսել էին մեքենայով հետապնդել 23-ամյա Օսման Օնայը և 25-ամյա Ասլըն Չոբանը: Հետո նրանք կանգնեցրել էին մեքենան, դուրս եկել և բռնությամբ աղջկան քարշ տվել մեքենայի մեջ, ձեռքերը կապել ու տարել անտառ: Հենց անտառում էլ հանցագործները փորձել էին սեռական բռնության ենթարկել ռուս աղջկան, սակայն վերջինիս հաջողվել էր հարվածել թուրքերից մեկի ամորձիներին և կիսամերկ վիճակում վազել դեպի փողոց: Բարեբախտաբար, այնտեղ ոստիկաններ էին եղել և փրկել աղջկան: Իսկ երկու թուրքերին ձերբակալել և մեղադրանք էին ներկայացրել մարդուն առևանգելու, բռնաբարության փորձի և մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածներով:
Բայց թուրքերը կարող են իրենց այդպես դրսևորել ոչ միայն Թուրքիայում` օտարերկրացիների նկատմամբ, այլ նաև օտար երկրում` օտարների նկատմամբ:
2010-ի հոկտեմբերին Թուրքիայի քըրլինգի (Curling) տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները բազմաթիվ սկանդալային պատմություններով էին վերադարձել Շոտլանդիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունից: Մոտ մեկ ամիս Շոտլանդիայում մնացած Թուրքիայի ազգային հավաքականի մարզիկները նախընտրել էին մնալ ոչ թե հյուրանոցում, այլ մասնավոր տներում:
Այդ մեկ ամսվա ընթացքում նրանք հասցրել էին խայտառակել Թուրքիային. իրենց գիշերային խնջույքներից մեկի ժամանակ հրավիրել էին անչափահաս մի շոտլանդացի աղջկա և բռնաբարել: Ու թեև սկզբում երկու հոգու էին ձերբակալել, սակայն թուրք մարզիկներից մեկին հաջողվել էր ազատել` աղջկա մորը մեծ գումարներ վճարելուց հետո, ով հրաժարվել էր իր բողոքից:
Բացի այդ, հրդեհվել էր թուրք մարզիկներին հյուրընկալած բնակարաններից մեկը, և տանտերը պահանջել էր վճարել վնասված գույքի, այրված իրերի արժեքը:
Ի դեպ, որպեսզի Թուրքիայում առկա պատկերն ավելի տեսանելի լինի` ներկայացնենք թուրքական Zaman թերթի անցյալ տարվա դիտարկումները: Ըստ այդմ, Թուրքիայում ամեն 4 ժամը մեկ սեռական բռնությունների է ենթարկվում մեկ երեխա: Նշվում է, որ ներկայումս թուրքական փողոցներում ապրում են 50.000 երեխաներ, որոնցից 30.000-ը տարատեսակ բռնությունների են ենթարկվում: Վերջին 5 տարիների ընթացքում նրանցից միայն 5000-ն է դիմել ոստիկանության օգնությանը:
Խնդրի մեղմացման համար 2010 թ. Թուրքիայում արգելափակվել են 23.000 պոռնոգրաֆիկ կայքեր, որոնցից 15.000-ը` մանկական: 2009 թ. էլ անվտանգության աշխատակիցները հավաքել են 3 միլիոն մանկական պոռնոգրաֆիկ խտասկավառակ (CD), իսկ 2011-ի առաջին եռամսյակում` 500.000 այդօրինակ CD:
Հիշեցնենք, որ այս խնդիրը մեծ աղմուկ հանեց այն ժամանակ, երբ 2.5 տարի առաջ նախագահ Աբդուլլահ Գյուլի հայրենի Քայսերի քաղաքում բռնաբարեցին և սպանեցին 3 երեխաների: Դրանից հետո Թուրքիայում սկսել են ամենուրեք խոսել մահապատժի վերականգնման անհրաժեշտության մասին:
Հ.Գ. Բայց մինչ Թուրքիան կլուծի իր ներքին խնդիրները և ավելի ժողովրդավար ու քաղաքակիրթ կդառնա, Թուրքիա մեկնող մեր հայրենակիցները պետք է «ուշադիր» հանգստանան, միայնակ չգնան զբոսնելու, զուգարաններն էլ չշփոթեն… Թե չէ՝ դիվանագիտական խողովակ էլ չունենք, որ գոնե խողովակով այնտեղից հանենք:









































