Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար ՀԻլարի Քլինթոնի և Ադրբեջանի արտգործնախարար ԷԼմար Մամեդյարովի հանդիպումը:
Trend-ի փոխանցմամբ, զորւցակիցները մանրամասնորեն քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հիլարի Քլինթոնը հանդիպման ընթացքում շեշտել է, որ եկել է բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու պահը:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային, էներգետիկ համագործակցության և մերձավորարևելյան հակամարտությանն առնչվող հարցեր:











































