Ռուսաստանը բոլոր հնարավորություններն ունի Միացյալ Նահանգների կողմից ԵվրոՀՀՊ-ի տեղակայմանն ադեկվատ պատասխան տալու համար: Այնուամենայնիվ, Մոսկվան նախընտրում է, որպեսզի այդ բոլոր ծրագրերը վերանայվեն: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 393-րդ ավիաբազայում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պետք է ապագային նայենք և ժամանակին արձագանքենք: Իհարկե, լավ կլիներ, որ մեր գործընկերները դա չանեին, քանի որ դա կառաջացնի մեր պատասխան արձագանքը»,– ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ ինչ եզրույթով էլ որ որակեն, «այնուամենայնիվ, դա սպառազինությունների մրցավազք է»:
Որպես ԵվրոՀՀՊ-ին պատասխանելու հնարավոր գործողություն՝ Պուտինը նշել է պետական պաշտպանական պատվերի իրականցումը: «Մենք պետք է հստակ, ժամանակին, անհրաժեշտ որակով և ընդունելի գներով իրականացնենք պետական պաշտպանական պատվերի ծրագրերը,- ասել է նա,- Եթե մենք դա անենք, ապա առանձնապես մեզ համար վտանգներ չեն լինի»:









































