Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի այրի Սեմրա Օզալը հանդիպում է խնդրել Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլից: Այս մասին հայտարարել է մամլո հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Ահմեթ Սևերը: Վերջինիս խոսքերով՝ նախագահն ընդունել է Սեմրա Օզալի այդ խնդրանքը, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ և որտեղ տեղի կունենա այդ հանդիպումը:
Սեմրա Օզալի այս դիմումը հետևել է այն բանին, որ Գյուլի հրամանով Օզալի մահվան հանգամանքները հետաքննող պետական վերահսկիչ խորհուրդը պատրաստել է համապատասխան զեկույց, որում Օզալի մահը որակվել է որպես կասկածելի, և նշվել է հետազոտման համար Օզալի գերեզմանի բացման մասին: