«Միայնակ օտարականը» ֆիլմի նկարահանումների ծախսերը գերազանցել են պլանային բյուջեն: Այս մասին հայտնում է Heat Vision-ը:
Նախապես ենթադրվում էր, որ ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ է 250 միլիոն դոլար: Դիսնեյ ստուդիան այդ ծախսերը չափազանց շատ է համարել, ինչի հետևանքով ֆիլմի նկարահանումները հետաձգվել էին: Ավելի ուշ սցենարը վերափոխվել է, արդյունքում բյուջեն կրճատվել է մինչև 215 միլիոն: Ֆիլմի նկարահանումները սկսել են Մեքսիկայում 2012-ի փետրվարի վերջին:
Նկարահանումների ընթացքում կրկին ծախսերն ավելացել են: Ֆիլմի իրադարձությունները զարգանում են վայրի Արևմուտքում XIX դարում: Մեծ գումարներ են ծախսվել աուտենտիկ երկաթուղային լոկոմոտիվների ստեղծման վրա: Բացի այդ՝ նկարահանումները դժվարացել են եղանակային վատ պայմանների պատճառով, որոնք փչացրել են դեկորացիաների մի մասը: Արդյունքում՝ ծախսերը հասել և նույնիսկ անցել են 250 միլիոնից:
Ֆիլմի ռեժիսորը Գոռ Վերբինսկին է: Գլխավոր դերում հանդես է գալիս Էրմի Համմերը: Նկարահանումներին մասնացում են նաև Ջոննի Դեփը, Թոմ Ուիլկինսոնը և Հելենա Բոնեմ Քարտերը: Նախատեսված է ֆիլմի նկարահանումներն ավարտել 2012-ի օգոստոսին:








































