Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, Դաստակերտ քաղաքային ու 102 գյուղական համայնքներում քաղաքաշինական գործունեության ոլորտում 2010թ-ին կատարվել են պլանային ստուգումներ: Արդյունքում, որոշ աշխատանքներ են կատարվել ինքնակամ շինարարության հայտնաբերման, կանխարգելման եւ կասեցման ուղղությամբ:
Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ստուգումների ընթացքում հայտանաբերել է 27 ինքնակամ շինարարության դեպք: Ամենաշատը` 16 դեպք Կապանում էր, 10-ը` Քաջարանում, 1-ը` Սյունիք գյուղական համայնքում: Անցած տարի համայնքների կողմից մարզպետարան ներկայացված շինարարություն իրականացնելու նպատակով հողահատկացման 14 առաջարկությունից 6-ին տրվել է համապատասխան լուծում: 5 դիմում մերժվել է, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մեկ դիմումի եզրակացություն չի տրվել, իսկ 2-ի համար աշխատանքներն ընթացքի մեջ են:
Համայնքների ղեկավարների կողմից նույն ժամանակահատվածում տրվել է 219 շինարարության, 11 քանդման թույլտվություն եւ 100 շինարարության շահագործման փաստագրման ակտ: